Ռուսաստանն ակնկալում է, որ Փաշինյանը կգնա Սանկտ Պետերբուրգ

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգնա Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը և ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Կարծում եմ, որ (Հայաստանի ներկայացուցիչները - խմբ.) կգան Սանկտ Պետերբուրգ, որտեղ տեղի կունենա ԱՊՀ երկրների առաջնորդների ավանդական ոչ պաշտոնական հանդիպում և ԵվրԱզԷՍ-ի պաշտոնական հանդիպումը։ Ի դեպ, այս հանդիպմանը նախագահությունը մեզնից անցնում է Հայաստանին։ Ուստի կարծում եմ, որ Փաշինյանը կգա էստաֆետը Վլադիմիր Պուտինից վերցնելու»,- ասել է Ուշակովը։