ՀԱՊԿ երկրների ղեկավարները փաստաթղթերի փաթեթ են ստորագրել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարները Մինսկում կայացած գագաթնաժողովից հետո փաստաթղթերի փաթեթ են ստորագրել։ Այս մասին հայտնել է БелТА-ն։
«Բոլոր հարցերը քննարկվել ու հաստատվել են ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի ընթացքում և պատրաստ են ստորագրման», - լիագումար նիստում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։
Հստակեցվում է, որ կազմակերպության երկրների ղեկավարները ստորագրել են 15 փաստաթուղթ։
Ինչպես նշվել է, հաստատվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը, որը պետք է ընդգծի կազմակերպության գործունեության հիմնական սկզբունքները։ Փաստաթուղթը պարունակում է միության դիրքորոշումը միջազգային անվտանգության արդի խնդիրների վերաբերյալ։