ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին խոսք չկա․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին խոսք չկա․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին խոսք չկա: Հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբետովը՝ Մինսկում լրագրողների հետ զրույցում։

Նա ամփոփել է ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները։

«ՀԱՊԿ-ի կազմից Հայաստանի Հանրապետության դուրս գալու մասին այս պահին խոսք չկա։ Հայկական կողմի աշխատանքը ՀԱՊԿ-ում շարունակվում է։ ՀԱՊԿ-ի շրջանակում նրա բազմակողմ շփումները ընթանում են աշխատանքային ռեժիմով»,- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերել БЕЛТА-ն։