Դանիան ստեղծել է առաջին հիբրիդային զբոսանավը`էներգիայի 3 աղբյուրներով

Դանիան ստեղծել է առաջին հիբրիդային զբոսանավը`էներգիայի 3 աղբյուրներով

Դանիական X-Yachts ընկերությունը ֆիննական Oceanvolt-ի հետ ներկայացրել է աշխարհում առաջին X4.9E հիբրիդային զբոսանավը, որը կարող է շարժվել ոչ միայն առագաստով, այլ նաեւ մարտկոցի եւ դիզելային շարժիչի օգնությամբ, գրել է Techkult-ը եւ հավելել, որ, միեւնույն ժամանակ, առաջին եւ երրորդ դեպքերում նավի մարտկոցը լիցքավորվում է։

Oceanvolt-ը X4.9E-ին տրամադրել է երկու 10 կիլովատ հզորությամբ, 48 վոլտ SD10 առագաստանավեր՝ 28,8 կՎտժ հզորությամբ լիթիումի երկաթի ֆոսֆատ մարտկոցներով: Այս համակարգն ի վիճակի է ապահովել 12 տոննա կշռով եւ 15 մետր երկարությամբ զբոսանավին՝ գրեթե 7,5 կմ/ժ արագությամբ ավելի քան 90 կմ հատվածում, որից հետո այն լիցքավորելու կարիք կունենա։

Նավապետին ընդամենը պետք է գործարկել 11 կՎտ հզորությամբ Fisher Panda դիզելային գեներատորը, որը միաժամանակ կգործարկի շարժիչները եւ կսկսի լիցքավորել մարտկոցները, ինչը կտեւի ընդամենը մեկուկես ժամ, որպեսզի չընդհատի հետաքրքիր ծովային ճանապարհորդությունը: