Նախագահն ուղեղի ցնցում է ստացել լեռնային արշավի ժամանակ

Նախագահն ուղեղի ցնցում է ստացել լեռնային արշավի ժամանակ

Ավստրիայի նախագահ Վան դեր Բելենն ուղեղի թեթև ցնցում և քերծվածքներ է ստացել լեռնային արշավի ժամանակ: Այս մասին ասվում է նախագահի թվիթերյան էջում: Բժիշկների խորհրդով նա գիշերն անցկացրել է հիվանդանոցում:

Նշվում է, որ նախագահը սայթաքել է կիրակի ցերեկը՝ Կաուներգրատ ազգային պարկի տարածքում և տեղափոխվել մոտակա հիվանդանոց:
Միջադեպի հետ կապված՝ նախագահը որոշել է չեղարկել երկուշաբթի և երեքշաբթի Ալպբախ կոմունայում եվրոպական ֆորումի շրջանակում կայանալիք հանդիպումները: