Սննդամթերքի որ տեսակները կարող են դառնալ առիթմիայի պատճառ

Սննդամթերքի որ տեսակները կարող են դառնալ առիթմիայի պատճառ

Շոկոլադը, սուրճը և յուղոտ մթերքները կարող են սրտի ռիթմի հետ կապված խնդիրներ առաջացնել։ Այս մասին Vechernaya Moskva-ին պատմել է սննդաբան Օլգա Ռեդինան։

Կոֆեինը և այն պարունակող բոլոր մթերքներն ու ըմպելիքները կարող են մեծացնել ձեր սրտի հաճախությունը և առիթմիա առաջացնել: Շոկոլադի և շոկոլադի վրա հիմնված աղանդերը պարունակում են մեծ քանակությամբ թեոբրոմին և ֆենիլէթիլամին: Դրանք կարող են խորացնել առիթմիան, ուստի դրա սրման ժամանակահատվածում ավելի լավ է խուսափել շոկոլադից։ Յուղոտ և բարձր կալորիականությամբ սնունդը կարող է վատթարացնել նաև սրտանոթային հիվանդությունների վիճակը, հավելել է բժիշկը։

Բացի այդ, ինչպես նշել է սննդաբանը, սրտանոթային հիվանդությունների դեպքում վիճակը կարող է վատթարացնել նաև յուղոտ և բարձր կալորիականությամբ սնունդը, ուստի դրանցից ևս հարկավոր է խուսափել։