Դիետոլոգը նշել է թոփ մթերքներ, որոնք նվազեցնում են քաղցկեղի առաջացման վտանգը

Միայն լավ դիետայի օգնությամբ է կարելի է նվազեցնել քաղցկեղի առաջացման վտանգը 10-20%-ով, այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին ասել է սննդաբան Լարիսա Գաբդուլխակովան։
Որոշ մթերքներ կարող են մեծացնել որոշակի ուռուցքների առաջացման վտանգը, սակայն կան նաև մթերքներ, որոնց կանոնավոր օգտագործումը նվազեցնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը։
Մասնագետը թվարկել է սննդամթերքի հինգ խումբ, որոնք պետք է հնարավորինս ներառել ձեր սննդակարգում.
Մրգեր, կանաչիներ, ծիլեր և բանջարեղեն;
Անյուղ միս և թռչնամիս;
Բարձր մանրաթելային սնունդ;
Նորմալ յուղայնությամբ կաթնամթերք;
Բնական սև, բուսական և կանաչ թեյեր:
Սննդաբանը նշել է, որ սնունդը կարեւոր դեր է խաղում ոչ միայն քաղցկեղի կանխարգելման, այլեւ առանց այն էլ հիվանդ մարդու ֆիզիկական պատրաստվածության պահպանման գործում։ Ճիշտ սնվելու շնորհիվ իմունային համակարգն ամրապնդվում է։