Որո՞նք են ամենավտանգավոր աղանդերները․ խոսել է բժիշկը

Որո՞նք են ամենավտանգավոր աղանդերները․ խոսել է բժիշկը

Քաղցրավենիքն ու ճարպոտ աղանդերները հանգեցնում են բորբոքումների և նյութափոխանակության խանգարումների: Այս մասին She Finds պարբերականի հետ զրույցում ասել է սննդաբան Ջանեթ Ջաչինտոն:

Ըստ նրա՝ փքաբլիթները պատրաստվում են ռաֆինացված ցորենի ալյուրից, իսկ սա և փքաբլիթներին ավելացվող շաքարավազը հանգեցնում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ բարձրացման, որին հաջորդում է ինսուլինի մակարդակի աճը:

«Պարբերաբար նման մթերքի գործածության դեպքում սա կարող է հանգեցնել ինսուլինի նկատմամբ զգայունության նվազման: Բացի այդ, կարող է ի հայտ գալ համակարգային բորբոքում, որը բազմաթիվ հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի, շաքարային դիաբետի և աթերոսկլերոզի զարգացմանը նպաստող հիմնական ռիսկային գործոններից է»,- պարզաբանել է մասնագետը:

Սննդաբանը վտանգավորների շարքում նշել է նաև տորթերը, թխվածքաբլիթները, կարկանդակները, որոնք պարունակում են ոչ միայն շաքար, այլև մեծ քանակությամբ կարագ:

Մասնագետն ասել է, որ նման մթերքը նպաստում է ճարպերի կուտակմանը ոչ միայն որովայնի, այլև ներքին օրգանների շուրջը, ուստի դրանք պետք է չչարաշահել։