Ամենաբարդ ու վտանգավոր մասնագիտություններից մեկը (տեսանյութ)

2021 թվականին ՀՀ-ում գրանցվել է 14875 արտակարգ դեպք, պատահար, մասնավորապես, 6588-ը հրդեհի, 4604-ը ճանապարհատրանսպորտային պատահարի և այլ դեպքեր, 7781 կենցաղային կանչ, 4751 այլ բնույթի դեպքեր և 1279 կեղծ աահազանգ: Մարդասիրական մասնագիտություններից մեկը փրկարարի մասնագիտությունն է։ Բայց, միևնույն ժամանակ, ամենաբարդ ու դժվարներից է։

Նրանք կարող են լինել նույնիսկ այնպիսի վայրերում, որտեղ մասնագիտական ուղղվածություն չունեցող անձանց երևակայությունը չի բավարարի պատկերացնել անգամ։ MediaHub-ը մեկ օր անցկացրել է ԱԻՆ փրկարար ծառայության ջոկատներից մեկի հետ՝ ականատես լինելով աշխատանքային պրոցեսին։ Իսկ թե ինչպիսի՞ ունակություններով ու հմտություններով, բարոյական բարձր հատկանիշներով պետք է օժտված լինի փրկարարը, պատմում է փրկարար ծառայության մայոր Վազգեն Դանիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում