Շուշին իմ ձեռքերով եմ վերականգնել, հետո ստիպված լքել, էլ ի՞նչ խաղաղություն․ շուշեցի Վլադիմիր պապ (տեսանյութ)

MediaHub.am-ի հերոսը շուշեցի Վլադիմիր պապն է, որն Արցախյան վերջին պատերազմից հետո թողել է Արցախի իր տունը և ութ հոգանոց ընտանիքով հաստատվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։

«Շուշին վերականգնել եմ, հետո թողել դուրս եկել»,- ասում է Վլադիմիր պապը, ապա հոգոց հանելով հավելում՝ Շուշիի եկեղեցիների էկեկտրական մոնտաժն իր ձեռքերով է արել։

Նա ասում է, որ այս վիճակից գլուխ չի հանում, ոչինչ չի հասկանում։ Հարցին, թե Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելուն ինչպե՞ս է վերաբերում, Վլադիմիր պապը զայրությով է արձագանքում․

«Ի՞նչ Ադրբեջան, այդ օրերն ապրելուց հետո ուրեմն ես չգիտե՞մ ոնց են դրանք, ինչ են դրանք»։

Վլադիմիր պապը հիշում է թուրքերի մոտ տարածված հետևյալ արտահայտությունը՝ «հայի արյունը հարամ է»։

«Դրանից հետո ի՞նչ հարաբերության մասին է խոսքը, ի՞նչ խաղաղություն։ Սուտ է, խաղաղություն չի լինելու։ Սուտ է, մինչև Ստեփանակերտը չհայաթափվի, մինչև վերջին հայը չկոտորվի, չի լինելու խաղաղություն»,- ասում է նա։