Արցախն ընդվզում է, բայց... 

Արցախն ընդվզում է, բայց... 

«Եվրամիության ղեկավարությունը շարունակում է անտեսել Արցախի ժողովրդի օրինական իրավունքներն ու շահերը և առաջնորդվում է միայն տարածաշրջանում ունեցած սեփական աշխարհաքաղաքական և կարճաժամկետ շահերով՝ ի վնաս Եվրամիության կողմից հռչակված ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների»,- հայտարարել է Արցախի արտգործնախարարությունը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը։

Արցախի ԱԳՆ-ը մասնավորապես նշում է, որ ԵԽ ղեկավարի հայտարարությունում «բացակայում է որևէ հիշատակում Լաչինի միջանցքի արդեն ավելի քան 5 ամիս շարունակվող արգելափակման, միջանցքի մուտքի մոտ ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման և Արցախի 120 հազար բնակչության փաստացի պաշարման մասին՝ դրանից բխող բոլոր հումանիտար հետևանքներով։

Պաշտոնական Ստեփանակերտի արձագանքը միանգամայն օբյեկտիվ է ու ադեկվատ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ նախագահ Միշելի հայտարարությունն, ըստ էության, խրախուսում է Ալիևի, այսպես կոչված, ռեինտեգրացիայի քաղաքականությունը:

Մյուս կողմից, Արցախի իշխանություններն, առաջին հերթին, պարզաբանումներ պահանջելու խնդիր ունեն Հայաստանի իշխանություններից, որոնց քաղաքականությունն, ըստ էության, դարձել է Միշելի հայտարարության հիմքերից մեկը:

Պակաս մտահոգիչ չէ այն հանգամանքը, որ արտաքին մարտահրավերների ուժգնացման ֆոնին Ստեփանակերտում սրվում է պայքարն իշխանության համար, ինչի բացահայտ դրսևորում է այն, որ վերջին երկու հանրահավաքներում բավականին ուժեղ է ներքաղաքական բաղադրիչը:

Այսօր, առավել քան երբևէ, Արցախում անհրաժեշտություն է քաղաքական և հանրային կոնսոլիդացիայի բարձր մակարդակը:

Վահրամ Բագրատյան