ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի համար Արցախ մեկնելը «սարսափելի» է

ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի համար Արցախ մեկնելը «սարսափելի» է

Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները այդպես էլ չմեկնեցին Արցախ և չմասնակցեցին սեպտեմբերի 2–ին Ստեփանակերում Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։ Սա որևէ մեկի համար անակնկալ չէր, ոչ էլ արդեն զարմանալի:

Ավելի վաղ ՔՊ  խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասել էր, որ այդ թեմայով հատուկ քննարկում խմբակցությունում չի եղել։

Արցախն Ադրբեջանին «կարմիր բանտիկով» հանձնող քաղաքական թիմը՝ ՔՊ-ն սարսափում է մասնակցել Ստեփանակերտում որևէ միջոցառման, քանի որ նրանց կողմից «կիրթ» համարվող Իլհամ Ալիևը կարող է բարկանալ:
Արթուր Հովհաննիսյանը, ով պատահականության սկզբունքով՝ «գիր ու ղուշով» հայտնվել է քաղաքականության մեջ և ԱԺ-ում, որևէ աղերս չունի արցախյան պայքարի և Արցախի շահերի, պաշտպանության հետ: ՔՊ-ի «երիտասարդների» համար թիվ մեկ խնդիրն իշխանության, իրենց աշխատավարձերի ու պարգևավճարների պահպանումն է, իսկ թե ինչ կլինի Արցախի հետ նրանց ընդհանրապես չի հուզում՝ դրանում համոզվել է ողջ հայ ժողովուրդը:

Եվ Արթուր Հովհաննիսյանը չի կարող պատասխանել այն հարցին՝ ՔՊ-ն կմասնակցի Արցախում միջոցառումներին, թե ոչ, քանի որ ՔՊ-ում բոլոր որոշումներն ընդունում է Նիկոլ Փաշինյանը, իսկ մյուսները խոնարհ կատարում են այդ հրամանը: Իր հերթին Փաշինյանն այդ հարցի շուրջ պետք է թույլտվություն ստանա տարբեր մայրաքաղաքներից՝ որևէ մեկին կարո՞ղ է գործուղել Արցախ, թե Ալիևը կարող է շատ բարկանալ:

Վահրամ Բագրատյան