ՔՊ-ական Արման Եղոյանը, թերևս, մեսենջերով «շփվում» է Բայդենի և Մակրոնի հետ

ՔՊ-ական Արման Եղոյանը, թերևս, մեսենջերով «շփվում» է Բայդենի և Մակրոնի հետ

Համոզված եմ` ուկրաինական ճգնաժամի ավարտից հետո Մինսկի խումբը վերսկսելու է իր աշխատանքները։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

Երիտասարդ ՔՊ-ականները, տեսնելով տեսախցիկներ, միանգամից փորձում են «խելոք» միտք արտահայտել, սակայն դա նրանց մոտ քրոնիկ կերպով չի ստացվում: ՔՊ-ական Արման Եղոյանը, ում մասին հասարակություն երբևէ չի լսել, որը չունի որևէ քաղաքական կամ դիվանագիտական փորձ, իսկ ԱԺ-ում է հայտնվել Փաշինյանի «բարի կամքի» և «թավշյա թատրոնի» արդյունքում միայն, գեոպոլիտիկ վերլուծություններ է անում մի թեմայից, որից կիլոմետրերով հեռու է:

Անգամ Փաշինյանը չգիտի՝ արդյոք Մինսկի խումբը վերականգնելու է իր գործունեությունը, թե ոչ, քանի որ Ալիևը կարող է բարկանալ ՔՊ-ականների վրա, եթե նրանք Մինսկի խմբի թեման շոշափեն, իսկ Եղոյանը, պարզվում է, «ինսայդ» ունի Բայդենից կամ Մակրոնից, որ Մինսկի խումբը վերականգնելու է իր գործունեությունը:

ՀՀ քաղաքացիներն արդեն համոզվել են, թե ինչ գին ունեն ՔՊ-ականների խոստումները՝ տնտեսական, սոցիալական, ներքաղաքական և արտաքին քաղաքական և ՔՊ-ականների ելույթները ՀՀ քաղաքացիների մոտ բացառապես առաջացնում են կա՛մ զայրույթ, կա՛մ ծիծաղ:

Վահրամ Բագրատյան