Սիսակ Գաբրիելյանի համար ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիա՞լ է

Սիսակ Գաբրիելյանի համար ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիա՞լ է

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է հրավառ նյութերի վաճառքի դեպքում խիստ տուգանքներ սահմանել՝ մինչև 2-3 մլն դրամ:

Ողջ գիտակից կյանքում տարբեր արևմտամետ լրատվականներում լրագրող աշխատած Սիսակ Գաբրիելյանը փորձում է տուգանքներ սահմանել հրավառ նյութերի վաճառքի համար, սակայն լռում է, թե ինչ տուգանքներ պետք է սահմանել ՔՊ-ի նկատմամբ, ում օրոք Արցախը մաս-մաս հանձնվում է Ադրբեջանին, իսկ Սյունիքում ադրբեջանական զորքեր են հայտնվել:

Քաղաքական զրո փորձով Սիսակ Գաբրիելյանն արևմտամետ լրատվականներում աշխատելու և «թավշյա շոուին» մասնակցելու շնորհիվ հայտնվել է Աժ-ում. նա դասական ՔՊ-ական է: Իսկ ՔՊ-ականներն աչքի են ընկնում միայն Փաշինյանին իրենց հավատարմությամբ և զրո քաղաքական փորձառությամբ:

Փաշինյանը «ընդդիմադիր» շրջանում հայտարարում էր, որ ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, իսկ այսօր Փաշինյանի թիմակից Գաբրիելյանն առաջարկում է տուգանել ՀՀ քաղաքացիներին՝ փորձելով PR-վել Սուրմալուի պայթյունի շուրջ առաջացած աղմուկի թեմայով:

Վահրամ Բագրատյան