Փաշինյանը բաց տեքստով հայտարարեց 2018-ի իշխանափոխության թուրք-սորոսական շրջանակների ծրագիրը․ Շարմազանով

Փաշինյանը բաց տեքստով հայտարարեց 2018-ի իշխանափոխության թուրք-սորոսական շրջանակների ծրագիրը․ Շարմազանով

ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովն ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բարի գալուստ դժոխք…

Այլեւս խոսելու,քննարկելու ու համոզելու բան չկա։

Փաշինյանն այսօր բաց տեքստով հայտարարեց 2018-ի իշխանափոխության թուրք-սորոսական շրջանակների ծրագիրը.

1. Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։

2.Բացահայտ խոսում է ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին։

Ի՞նչ ենք անում մենք…

մի մասը /ես էլ մեջը/ գրում-ջնջում հարցազրույցներ է տալիս ու փոքր բողոքի գործողություներ իրակապացնում,իսկ ավելի մեծ հատվածը կրավորական կեցվածք է ընդունել ու համակերպվում է Արցախը տալու հետ։

Սա ազգային խայտառակություն է։

Բարի գալուստ դժոխք»։