ՀԱՊԿ-ը մեզ չի խանգարել. Փաշինյանի հերթական հայտարարության հետքերով

ՀԱՊԿ-ը մեզ չի խանգարել. Փաշինյանի հերթական հայտարարության հետքերով

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Երևանը զենք չի գնել այլ երկրներից, քանի որ ՀԱՊԿ-ին անդամակցելու պատճառով՝ իրեն չեն վաճառել։ Այս մասին գրում է Sputnik Ближнее зарубежье-ն՝ ներկայացնելով փաստեր, որ այս հայտարարությունը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը։

«Մեզ ասացին՝ ձեր երկիրը ՀԱՊԿ անդամ է, էլ ի՞նչ քննարկենք ձեզ հետ»,- մասնավորապես ասաց Փաշինյանը։

Բայց արդյոք դա այդպե՞ս է, գրում է պարբերականն ու թվարկում.

- The Economic Times-ը գրել է, որ դեռ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը Հնդկաստանից գնել է 214 մմ տրամաչափի «Pinaka» հրթիռային համակարգեր։

Գործարքը գնահատվել է 250 մլն դոլար։

- Business Standard-ը 2022 թվականի հոկտեմբերին գրել էր Հնդկաստանից 150 միլիոն դոլարով ATAGS 155 մմ հաուբիցների գնման մասին։

- Ավելի վաղ՝ 2020 թվականի մարտին, Երևանը 44 միլիոն դոլարով ձեռք է բերել չորս հնդկական Swathi ռադարներ։

- Indian Defense Research Wing-ը 2023 թվականի հունվարին հայտնել էր Երևանին միջին հեռահարության հակաօդային պաշտպանության MRSAM զենիթահրթիռային համակարգեր վաճառելու հնարավորության մասին։

- Մեկ այլ գործակալություն՝ Աջայ Շուկլան, 2022 թվականի նոյեմբերին գրել էր Հայաստանի կողմից  155 մմ տրամաչափի MarG հաուբցիներ հաուբից գնելու մասին»,- մեջբերում է Sputnik Ближнее зарубежье-ն։