Վլադիվոստոկում թռչող գազի բալոնը ծակել է մեքենայի տանիքն ու մխրճվել մոտակա տան մեջ (տեսանյութ, լուսանկար)

Վլադիվոստոկում թռչող գազի բալոնը ծակել է մեքենայի տանիքն ու կոտրել տան պատը. պայթյունը, ըստ տեղացիների, տեղի է ունեցել մետաղի ընդունման կետում։ Գրել է SHOT տելեգրամյան ալիքը։
Այսօր կեսօրին Վլադիվոստոկի Տյումենսկայա փողոցի բնակիչները վախեցել են ուժեղ պայթյունից։ Մեծ մետաղական գազի բալոնը թռել է կայանված Toyota Harrier-ի տանիքի վրա, դուրս եկել մեքենայի ներսից ու մխրճվել մոտակա տան մեջ։
Բարեբախտաբար, մարդիկ չեն տուժել։ Ականատեսները պատմել են, որ մետաղի՝ մոտակա ընդունման կետում ինչ-որ բան է պայթել:
Քրոսովերի տերերը նախնական վնասը գնահատել են 300 հազար ռուբլի։
Կադրերն այստեղ