Առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի (տեսանյութ)

Ղրղզստանում պաղպաղակի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։
9-ից 16 տարեկան երեխաներից որևէ մեկը չի մահացել, սակայն յոթը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից երեքի վիճակը ծանր է. Սուզակի շրջանի ճանապարհային ոստիկանության տվյալներով՝ ղեկին վարորդ չի եղել, մեքենան արգելակներն են փչացել։ Հայտնել է «Կաբար» գործակալությունը։
11 հոգի տեղում հետազոտվել է և ուղարկվել ամբուլատոր բուժման։
Տեսանյութն այստեղ