Ֆրանսիայում հավանություն են տվել հանձնաժողովի ստեղծմանը, որը կհետաքննի կինոաշխատողների նկատմամբ բռնությունները

Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել հատուկ հանձնաժողովի ստեղծմանը, որը կհետաքննի կինոաշխատողների նկատմամբ սեռական բռնությունները։
Որոշումն ընդունվել է ոտնձգությունների համար մեղադրվող Ժերար Դեպարդյեի հետ սկանդալի ֆոնին։ Նրա դատավարությունը կսկսվի 2024 թվականի հոկտեմբերին։
Դեպարդյեի դեպքում խոսքը վերաբերում է սեռական ոտնձգության երկու դրվագներին, որոնք, ըստ մեղադրանքի, տեղի են ունեցել 2014 և 2021 թվականներին նկարահանումների ժամանակ երկու տարբեր կանանց հետ։ Դերասանը հերքում է բոլոր մեղադրանքները։
Նախկինում Պիեռ Ռիշարը, Նատալի Բայը, Կառլա Բրունին և 47 այլ դերասաններ ու մշակութային գործիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Դեպարդիեի։