Կատուն մտել է ստվարաթղթե տուփի մեջ ու պատահաբար «ծանրոց» է դարձել

Կատուն մտել է ստվարաթղթե տուփի մեջ ու պատահաբար «ծանրոց» է դարձել

Միացյալ Նահանգներում կատուն մտել է ստվարաթղթե տուփի մեջ ու որպես ծանրոց ուղարկվել մի հաճախորդի։ Գրել է CNN-ը։

Ապրիլին Յուտա նահանգի բնակչուհի Քերի Քլարկն ամուսնու համար Amazon-ից մի քանի զույգ կոշիկ է պատվիրել: Որոշել են մեկը պահել, մյուսը՝ հետ ուղարկել։ Հետո կինը նկատել է, որ իր վեցամյա կատուն՝ Գալենան, ոչ մի տեղ չի երևում։ Հուսահատ տերը ծանուցումներ է տեղադրել իր կորած կենդանու մասին: Սակայն որոնումները արդյունք չեն տվել։

Միայն մեկ շաբաթ անց կենդանու չիպը հայտնաբերվել է տնից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա: Պարզվել է, որ կատուն մտել է տուփի մեջ ու վերադարձի հետ մեկտեղ տեղափոխվել Կալիֆոռնիայի պահեստներից մեկը: Կենդանին ամբողջ ճանապարհին լուռ է եղել։ Կատուն մի քանի օր է անցկացրել առանց սննդի և ջրի, մինչև որ նրան հայտնաբերել է պահեստի աշխատակիցը: Գալենային վերադարձրել են տիրոջը։

Քլարկի խոսքով՝ կատվի հետ ամեն ինչ կարգին է, բայց առայժմ, ամեն դեպքում, նա իր կենդանուն ստվարաթղթե տուփեր մոտ չի թողնում։