Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Էրդողանը կկատարի՞ Փաշինյանի խնդրանքը

Blog Image

Սեպտեմբերի 15-16-ին Ուզբեկստանում կանցկացվի Շանհայի համագործակցության կազմակերպության հերթական գագաթաժողովը, որին մասնակցելու են Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդները։

Այսպիսով, արդյո՞ք Սամարղանդում գագաթաժողովի շրջանակում նախատեսվում է Փաշինյան-Էրդողան, Փաշինյան-Ալիև կամ Փաշինյան-Էրդողան-Ալիև եռակողմ հանդիպում: Հատկապես, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ սեպտեմբերին, Էրդողանը հայտարարել էր, որ Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել:

MediaHub.am-ը հարցի շուրջ զրուցեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանի հետ։ 

«Այս պահին որևէ նման պայմանավորվածություն չկա»,- ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերջին անգամ հանդիպել են օգոստոսի 31-ին, Բրյուսելում, իսկ Էրդողանի հետ հանդիպում Փաշինյանը չի ունեցել։ 

Նարե Գնունի

Send