ՀՀ Գլխավոր դատախազությունն այսօր այդպես էլ չհաստատեց ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Վահե Հարությունյանի ազատման դիմում գրելու մասին լուրը։
Հիշեցնենք, որ ՀՀ գործող գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը MediaHub.am-ին փոխանցեց, որ Վահե Հարությունյանն այս պահին շարունակում է աշխատել, իսկ դիմումի մասով ոչինչ չասաց։
Սակայն Հարությունյանի ազատման դիմում գրելը, ամենայն հավանականությամբ, առաջիկայում պաշտոնապես կհաստատվի. MediaHub.am-ի տեղեկություններով՝ նրան կփոխարինի ՔԿ նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Հայկ Գրիգորյանն ազատվել էր ՔԿ նախագահի պաշտոնից և նրա փոխարեն ՔԿ նախագահ է նշանակվել Արգիշտի Քյարամյանը։
Լիաննա Թորոսյան