Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

MediaHub-ի հրապարակման հետքերով. Զովունու բնակիչներին հավաստիացնում են՝ բոլոր խնդիրները առաջիկայում կլուծվեն

Blog Image

Սեպտեմբերի 10-ին MediaHub-ը Զովունիից բողոքի ակցիայի ուղիղ հեռարձակում էր տվել, որի ժամանակ Զովունու բնակիչները բողոքում էին տրանսպորտ չունենալուց ու նշում, որ միայն Գագիկ Ծառուկյանի գիծն է սպասարկում, այն էլ`թանկ:

MediaHub-ի այդ հրապարակման հետքերով «Մուլտի տրանսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Դալլաքյանն այսօր հավաստիացրել է, որ առաջիկա ամիսներին բոլոր խնդիրները կլուծվեն:
Ըստ նրա՝ Կոտայքի մարզում տրանսպորտային ցանցի բարելավումը վերջնական փուլում է.
«Սպասում ենք տրանսպորտային միջոցների, որոնք նախատեսված են մինչև հոկտեմբերի վերջը»,- ասել է Դալլաքյանը։

Մինչև կգործեն նոր երթուղիները, ընկերությունը պատասխանատու գերատեսչությունների հետ համաձայնեցված, ժամանակավորապես գործարկել է Զովունի-Դավիթաշեն երթուղին: Բողոքող բնակիչներին հավաստիացրել է՝ մոտակա ամիսներին խնդիրները կլուծվեն, պարզապես փոքր-ինչ համբերություն է պետք ունենալ.
“Ներքին կարգավորումների մեջ մենք խնդիրներ չենք ունեցել, դրանք ունեցել ենք տրանսպորտի ներկրման հետ, բայց դրանք կարգավորված են”,- ասել է նա:

Դալլաքյանն ասել է, որ սակագնի փոփոխությունը կամայական չէ՝ ամեն ինչն էլ այսօր թանկացել՝ վառելիքը, պահեստամասերը և այլն:

Send