Բժիշկը թվարկել է հաստ աղիքի քաղցկեղի հիմնական նշանները

Բժիշկը թվարկել է հաստ աղիքի քաղցկեղի հիմնական նշանները

Երեք հիմնական նշանները, որոնք ի հայտ են գալիս աղիքի քաղցկեղի ախտորոշումից տարիներ առաջ՝ արյունը կղանքում, աղիների շարժման փոփոխություններն ու որովայնի ցավը: Այս մասին Daily Mail-ի հետ զրույցում ասել է հայտնել է ամերիկացի ուռուցքաբան Քիմմի Նգ-ն։

Բժշկի խոսքով՝ վերջին տասնամյակների ընթացքում երիտասարդ տարիքային խմբում (մինչև 29 տարեկան) կտրուկ աճել են ստամոքս-աղիքային քաղցկեղի դեպքերը։ Ընդ որում, հիվանդությունը հանդիպում է ոչ միայն վատ սովորություններ ունեցող մարդկանց մոտ, այլ նաև նրանց մոտ, ովքեր շատ են սպորտով զբաղվում, առողջ սննդակարգով են սնվում և գենետիկորեն հակված չեն քաղցկեղի զարգացմանը։

Մասնագետը նշել է, որ հիվանդացության աճի հնարավոր պատճառները կարող են լինել անառողջ սնունդը, պլաստիկե աղտոտվածությունն ու հակաբիոտիկների օգտագործումը: Նա նաև բացատրել է, որ աղիքի քաղցկեղի երեք հիմնական ախտանշանները, որոնք ի հայտ են գալիս ախտորոշումից տարիներ առաջ՝ արյունը կղանքում, աղիների շարժման փոփոխությունները և որովայնի ցավն են: Ավելի քիչ ակնհայտ նշան է անբացատրելի քաշի կորուստը:

Բացի այդ, իր գիտական ​​աշխատանքի ընթացքում ուռուցքաբանը պարզաբանել է, որ վիտամին D-ի պակասը կարող է ազդել քաղցկեղի զարգացման ռիսկի վրա։ Ինչպես բացատրել է բժիշկը, արյան մեջ այս նյութի բարձր մակարդակը կապված է աղիների քաղցկեղով հիվանդ մարդկանց ավելի լավ գոյատևման հետ, հատկապես երրորդ և չորրորդ փուլերում։