Դիետոլոգը զգուշացրել է սմբուկի վտանգավորության մասին

Սմբուկները կարող են թունավորումներ առաջացնել։ Ասել է դիետոլոգ Միխայիլ Գինզբուրգը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման ժամանակ։
Նա նշել է, որ բանջարեղենի կեղեւը սոլանին է պարունակում, որը կարող է թունավորումներ, սրտխառնոց, աղեստամոքսային տրակտի գրգռում առաջացնել։
Երիտասարդ սմբուկները կարելի է լցնել եռման ջրով, սակայն հին պտուղները պետք է մաքրել և հեռացնել սերմերը, խորհուրդ է տվել մասնագետը։