Զախարյանն անպայման կգտնի իր ֆուտբոլն ու կբացվի․ Ռաուլ Ռիանչո

Զախարյանն անպայման կգտնի իր ֆուտբոլն ու կբացվի․ Ռաուլ Ռիանչո

Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Ռաուլ Ռիանչոն RB Sport-ին տված հարցազրույցում ասել է, որ չի վախենում «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ապագայի համար։

Ռուսաստանահայ կիսապաշտպանն այս տարվա օգոստոսից սկսած բոլոր մրցաշարերում անցկացրել է ինը հանդիպում։

«Ես մտահոգություն չունեմ Իսպանիայում Զախարյանի ճակատագրի վերաբերյալ։ Նա անպայման կգտնի իր ֆուտբոլն ու կբացվի։ Արսենը հայտնվեց հիանալի վայրում՝ շատ լավ մարզչի հետ։ Իմանոլ Ալգուասիլը հաստատ թույլ չի տա Զախարյանին թաղել իր տաղանդը»,- ասել է մասնագետը։