Ավարտվել է ՖԻԴԵ-ի աշխարհի արագ շախմատի առաջնության ընտրական մրցաշարը․ ի՞նչ է հայտնի

Ավարտվել է ՖԻԴԵ-ի աշխարհի արագ շախմատի առաջնության ընտրական մրցաշարը: Հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Լավագույն եռյակը՝
1-ին տեղ՝ ՖՎ Էրիկ Գասպարյան՝ 8 միավոր
2-րդ տեղ՝ ՄՎ Վահե Դանիելյան՝ 7 միավոր
3-րդ տեղ՝ ՖՎ Ալեքս Սահակյան՝ 7 միավոր
Վաղը՝ նոյեմբերի 11-ին, կանցկացվի ՖԻԴԵ-ի աշխարհի կայծակնային շախմատի առաջնության ընտրական մրցաշարը:
Հաջորդ փուլ կանցնեն այն շախմատիստները, որոնք երկու մրցաշարերի հանրագումարի արդյունքում կզբաղեցնեն առաջին և երկրորդ տեղերը: