Սպերցյանը նորից լավագույնն է․ մանրամասներ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի պրեմիեր լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն խաղացող։
Նա ՌՊԼ-ի լեգենդների 5 ձայնից 2-ն է ստացել։ Երկրպագուների քվեարկության արդյունքով Սպերցյանն առաջ է անցել ԲԿՄԱ-ի պաշտպան Միլան Գայիչից։
Հոկտեմբերին հայ փլեյմեյքերն անցկացրել է 3 հանդիպում ու դարձել 2 գնդակի հեղինակ։ Առաջնության 14 խաղում նա դարձել է 6 գնդակի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
14-րդ տուրից հետո «Կրասնոդարը» 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։