Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Փաշինյանն այս շաբաթ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի՞ կգնա

Blog Image

Երեկ հայտարարվեց, որ այս կիրակի՝ նոյեմբերի 30-ին‚ ժամը 11:00-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի հրավերով պատարագ է մատուցելու Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։

Ըստ էության, սա նախերգանք է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն այս կիրակի էլ պատարագի է գնալու հենց այս եկեղեցի, քանի որ Վազգեն Սրբազանը որևէ խնդիր չունի Փաշինյանին պատարագ մատուցելու հարցում։

Հիշեցնենք, որ դեռ շաբաթներ առաջ, երբ Փաշինյանն ամենավատ բառապաշարով էր խոսում Վեհափառ Հայրապետի ու մի շարք սրբազան հայրերի մասին, Վազգեն Սրբազանը որևէ կերպ չէր պաշտպանում եկեղեցուն՝ փորձելով պահել իր չեզոքությունը։

Ավելին, երբ եկեղեցին դատապարտում էր Հովհաննավանքում Ստեփան Ասատրյանի կողմից պատարագ մատուցելու հանգամանքը, Վազգեն Սրբազանը կրկին ոչինչ չէր ասում՝ կարծես թե չկիսելով Մայր Տաճարի տեսակետը։ Ավելին, նա Հովհաննավանքում տեղի ունեցածը պատարագ է որակել, այլ ոչ «բեմականացում»։

Ուստի, Փաշինյանի համար բոլոր հարմար պայմանները ստեղծվել են, որպեսզի նա գնա ու այս կիրակի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մաքրվի։

Նարե Գնունի

Send