Ճամբարակի անտառային հատվածում բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվում մարել, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Այդ մասին MediaHub-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներից, ԵՓՎ, ՓՈւՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։
«Հրդեհաշիջման աշխատանքները իրականացվել են ողջ գիշերվա ընթացքում․ աշխատանքները շարունակվում են, կրակը վերահսկելի է»,- ներկայացրեց Նարեկ Սարգսյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ այս պահին հրդեհաշիջման աշխատանք է կատարում 243 փրկարարական ծառայող՝ 6 հրշեջ տեխնիկա և 30 օպերատիվ խումբ։
Նարե Գնունի
