Համալիրը «լցնելու» հերթը հասավ Փաշինյանին։ Բայց ունկնդիրները ոչ թե հասարակ քաղաքացիներն էին, որ տոմս էին գնել, ու ներկա գտնվել, այլ պաշտոն զբաղեցնողները։ Նրանք ոչ թե գնացել էին լիցքաթափվելու, այլ գուցե հակառակը։
Շաբաթ օրը՝ նոյեմբերի 22-ին, Նիկոլ Փաշինյանը ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովին հանդես եկավ «Պետության հարատևության բանաձևը» զեկույցով, որի շրջանակներում շատերը մեծ բավարարվածություն զգացին՝ Փաշինյանի ելույթից, շատերն էլ հերթական հիասթափությունը։
MediaHub-ի տեղեկություններով, եղել են մարդիկ, ովքեր հրավեր են ստացել, բայց բոյկոտել են։ Շատերի համար անընդունելի է մասնակցել երկիրն անդունդին հասցրած մարդու «մենախոսություն»-ը, հերթական ծեծված լոզունգերն ու կեղծ արդարացումները։
Սակայն անհերքելի փաստ է այն, որ մեծ թվով մարդիկ են մասնակցել Փաշինյանի կազմակերպած միջոցառմանը, մի՛ մասը ստիպված, մյուսը մասը՝ շատ մեծ սիրով։ Ծառայամիտներ միշտ կան, ինչպես նաև քծնողներ։
Հիմա անդրադառնանք նրան, թե ո՞րն էր այդ հավաքի հիմնական պատճառը․ պատասխանը մեկն է՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները։
Շատ քաղաքական գործիչներ ու փորձագետներ պնդում են՝ հավաքի միակ նպատակը ընտրություններն են։ Փաշինյանը հասկացել է, որ իրեն այդքան էլ լավ նորություններ չեն սպասվում 2026-ին և այս կերպ փորձում է իր ընտրազանգվածը հավաքագրել։
Թե որքանով դա կհաջողվի իրեն, պարզ կլինի մյուս տարի, սակայն մի բան հստակ է՝ հասարակության ստվար մասն է դեռ շարունակում «պայքարել» Փաշինյանի հետ ու նրա համար, բայց մեծասմասնությունը նողկանք է ապրում և՛ Նիկոլ Փաշինյանից, և՛ իր թիմակիցներից, և սրա մասին են խոսում սոցիալական հարցումների արդյունքները։
