Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Դիլիջանում կրակը հասնո՞ւմ է բնակելի տներ, կամավորները դեպքի վայրում են․ ի՞նչ է կատարվում

Blog Image

Արխիվային կադր

Հրդեհի տարածումը դեպի տներ և Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարան կանխվել է, այս մասին MediaHub-ին հայտնեցին ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Ժամը 10։30-ի դրությամբ` Տավուշի մարզի Դիլիջան «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է, մյուս հատվածներում՝ Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորանների հարակից անտառում և Դիլիջանի «Լեռնային Արմենիա» հյուրանոցի մոտակայքում աշխատանքները շարունակվում են։

Սակայն, MediaHub-ին ահազանգում են, որ չնայած Դիլիջանում հորդորում են խուճապ չտարածել և, որ կրակը վերահսկվում է, սակայն, Երևանից Դիլիջան  հասած արշավականները, ովքեր կամավորական խումբ են ձևավորել և 14 հոգով իրենց միջոցներով հասել են Դիլիջան, որ մասնակացեն հրդեհաշիջման աշխատանքներին, այնտեղից ահազանգում են, որ կրակը օրեցօր նոր օջախներ է ծլում։ 

Մի կողմում հրշեջ-փրկարարներին հաջողվում է մարել կրակը, որ շարունակեն իրենց աշխատանքը, մյուս տարածքներում նոր օջախներ են հայտնաբերվում։

«Այս պահին մենք գտնվում ենք Դիլիջանում, գիշերն ենք գնացել, լուսաբացից միացել ենք հրդեհաշիջման աշխատանքներին, կրակի ծավալը շատ մեծ է, ընդգրկված են ՆԳՆ թե՛ ոստիկանության, թե՛ փրկարարության աշխատակիցները, ինչպես նաև համայնքի բնակիչները, կամավորների խիստ անհրաժեշտություն կա»,- նշեց արշավական Սարգիս Մուրադյանը։

Նա հավելեց․ «Մեր օդը, ջուրը կախված են Դիլիջանի անտառներից, քանի որ ՀՀ-ի ամենխիտ անտառածածկ տարածքներից է, իսկապես, փրկարարները հսկայական աշխատանք են տանում»։

MediaHub-ին ահազանգում են այլ արշավականներ, ովքեր նույնպես այսօրվա ընթացքում մեկնելու են Դիլիջան և միանալու են հրդեհաշիջման աշխատանքներին, քանի որ կրակը բավականին տարածվում է, և դժվար է կառավարել այն։

Մարիաննա Արամյան

Send