Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

5 հազար եվրո, 1 մլն դրամ, նոր բնակարան․ ի՞նչ է հայտարարագրել Լևոնյանը

Blog Image

Երեկ հայտարարվեց, որ Լևոն Լևոնյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ։

MediaHub-ն ուսումնասիրեց Լևոնյանի կենսագրությունն ու անշարժ գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը, որից պարզ դարձավ, որ նա իր կարիերան սկսել է 2012 թվականից՝ որպես ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ, այնուհետև մինչև 2014 թվականը՝ 2-րդ բաժանմունքի քննիչ։ 

Դրան հաջորդած պաշտոնը եղել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ։ Այստեղ Լևոնյանը աշխատել է մինչև 2017 թվականը։ Լևոն Լևոնյանի հաջորդ զբաղեցրած պաշտոնը ՀՀ ազգային անվտանգության ծառայության ավագ քննիչն էր, որից հետո էլ՝ 2020 թվականից ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ։

Թե ի՞նչ ունեցվածք ունի Լևոնյանը, փորձեցինք ճշտել նրա հաշվետու տարվա հայտարարգիրը ուսումնասիրելով, որից պարզ դարձավ, որ նա 2024 թվականին ձեռք է բերել բնակարան՝ բազմաբնակարան շենքում։

Տարվա ընթացքում նրա հանձնված փոխառության գումարը կազմել է 19 մլն 492 հազար դրամ, որը տարվա վերջում պահպանվել է։
ՔԿ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետի բանկային հաշիվների մնացորդը հաշվետու տարվա սկզբում եղել է զրո դրամ, որը հաշվետու տարվա վերջում դարձել է 749 հազար դրամ։ Մյուսը 103 հազարից նվազել է՝ դառնալով 528 դրամ։ Նրա տարեսկզբի 293 հազարը տարվա վերջում կազմել է 33 հազար դրամ։ 5,500 եվրոն տարվա վերջում զրոյացվել է,  1 մլն 437 հազար դրամը՝ 1 հազար դրամ, և վերջինը՝ 5 հազար դրամ, որը հաշվետու տարվա վերջում դարձել է 125 դրամ։

Լևոն Լևոնյանը, որպես կանխիկ դրամ հայտարարագրել է 1 մլն դրամ, որը տարվա վերջում դարձել է 1 մլն 500 հազար դրամ։
ՔԿ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ Լևոն Լևոնյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է  59 մլն 820 հազար դրամ։

Հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 42 մլն 585 հազար դրամ։

Լևոնյանը 2020 թվականից հանդիսանում է նաև «ԴՐԻՄ ՌԻՓԱԲԼԻՔ» կազմակերպության 100 % բաժնետեր։

Էմմա Մարտիրոսյան

Send