Ֆիզկուլտինստիտուտից 3 անձ է կալանավորվել, այս մասին Mediahub-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալու մեղադրանքով։ Եվս երկու անձ ձերբակալվել է կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու մեղադրանքներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են»,– հայտնեց ՀԿԿ-ի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Էմմա Մարտիրոսյան
