Մբապեն ՉԼ-ի, ԱԱ-ի և Լիգա 1-ի լավագույն ռմբարկուն է

Մբապեն ՉԼ-ի, ԱԱ-ի և Լիգա 1-ի լավագույն ռմբարկուն է

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն այս պահին աշխարհի առաջնության, Ֆրանսիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն է։ ԱԱ-2022-ում ֆրանսիացիները հասել են քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպեն Անգլիային, ՊՍԺ-ն գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակն ու դուրս է եկել եվրագավաթների փլեյ-օֆֆ․ գրում է Armsport-ը։

Հավաքականի կազմում հարձակվողն ընթացիկ աշխարհի առաջնությունում 4 խաղում 5 գոլ է խփել, ՉԼ-ում 6 խաղում՝ 7, Լիգա 1-ում՝ 12 գոլ։ Աշխարհի առաջնությունում խփած գոլերով նրան հետապնդում են Ալվարո Մորատան, Լիոնել Մեսսին ու այլ խաղացողներ։ Նրանց ակտիվում 3-ական գնդակ է։

ՉԼ-ում Կիլիանն առաջին տեղը կիսում է Մոհամեդ Սալահի հետ, իսկ Լիգա 1-ում նրա թիմակից Նեյմարը ընդամենը մեկ գոլ է պակաս հեղինակել (11):