Նեյմարը աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Ռաֆինյա

Նեյմարը աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Ռաֆինյա

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռաֆինյան ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում Հարավային Կորեային 4-1 հաշվով հաղթելուց հետո խոսել է իր առանց գոլերի շարքի և իր թիմակից Նեյմարի մասին։

«Խոստովանում եմ, ինձ մի փոքր անհանգստացնում է, որ գոլեր չեմ խփում, բայց դա չի փոխում իմ վերաբերմունքը խաղի նկատմամբ։ Հնարավոր ամեն ինչ անում եմ հավաքականի համար։ Եթե գոլ խփեմ, ուրախ կլինեմ, բայց ամենակարևորը մրցաշարում առաջ գնալն է։

Նեյմարը աշխարհի լավագույն խաղացողն է։ Իր բոլոր թիմերն ուզում են, որ նա դաշտ դուրս գա։ Ցանկացածը, ով կարծում է, թե Նեյմարն ավելի շատ դաշտից դուրս գործերով է զբաղված, պատկերացում չունի, ինչ է խոսում ու ֆուտբոլից ոչինչ չի հասկանում»,- Ռաֆինյայի խոսքերն է փոխանցում A Bola-ն։

Աղբյուր  ArmSport.am