Փարիզ-2024-ի տոմսերի վաճառքի գրանցումը մեկնարկել է

Փարիզ-2024-ի տոմսերի վաճառքի գրանցումը մեկնարկել է

Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքի գրանցումը սկսվել է. այդ մասին գրում է ՄՕԿ-ը: Գրանցումը բաց է լինելու մինչև հունվարի 31-ը, և երկրպագուները, ովքեր ցանկանում են մասնակցել 2024 թվականի Օլիմպիական խաղերին, կարող են գրանցվել ցանկացած պահի մինչև այդ ժամանակը, որպեսզի կարողանան մասնակցել խաղարկությանը և ձեռք բերել տոմսերի փաթեթները: Տոմսերի վաճառքի հաջորդ փուլը կմեկնարկի 2023 թվականի փետրվարին, երբ կսկսվեն տոմսերի փաթեթների վաճառքները:

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: