Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի մասին համաձայնությունը

Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի մասին համաձայնությունը։ Հայտնել է եգիպտական լրատվամիջոցները՝ հղում անելով գերատեսչության հաղորդագրությանը։
Նախարարությունը նշել է, որ այս համաձայնագիրը «դրական առաջընթաց է» և որ «երկրների միջև սահմանների սահմանազատման ուղղությամբ գործադրված ջանքերի գագաթնակետն է»։
Եգիպտոսի ԱԳՆ-ն հորդորել է հետագա վստահության ամրապնդման քայլեր ձեռնարկել խաղաղության համաձայնագրի կնքման համար։