Թբիլիսիի «Տաշիր Պիցցա» պիցցերիայի հավի ֆիլեի մեջ սալմոնելա են հայտնաբերել

Թբիլիսիի «Տաշիր Պիցցա» պիցցերիայում հավի ֆիլեի մեջ սալմոնելա են հայտնաբերել։ Հայտնել է «Սպուտնիկ Վրաստանը»։
Սալմոնելայի ձողիկներ են հայտնաբերվել Seafood Group Telavi ընկերության կողմից արտադրված սառեցված ֆիլեներում։ Պիցցերիան պատվիրել է բոլոր մասնաճյուղերից հանել այս ընկերության հավի ֆիլեն ու չընդունել նոր առաքումներ։
Արտադրությունը դադարեցվել է, իսկ ընկերությունը տուգանվել է 1 հազար լարիով (370 դոլար)։