Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերին

Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերին

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (28.04-03.05.2025թ.)

 

Երևան քաղաքում՝
Ապրիլի 28-ի երեկոյան ժամերին, 29-30-ին, մայիսի 2-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ին, մայիսի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-29-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ կնվազի 8-10 աստիճանով, ապրիլի 30-ին, մայիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։

 

Երևան քաղաքի ապրիլի 29-ի   բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        30.0°C (2008թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա              0.8°C (1974թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       14.6°C