Մի քանի ժամ գազ չի լինի․ հասցեներ

Մի քանի ժամ գազ չի լինի․ հասցեներ

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արմավիրի և Վանաձորի որոշ հասցեներում ապրիլի 29-ին և 30-ին

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 29-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 17։00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի, Հ.Ավետիսյան, Նալբանդյան, Չարենցի, Հանրապետության, Աբովյան, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան, Շահումյան, Երևանյան, Տիեզերագնացների, Լերմոնտովի, Թումանյան, Եղոյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։

Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 30-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոտայով, Բանյո, Լազյան, Տերյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Գազամատակարարման վթարային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի հատվածում 

Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 28-ին ժամը 09։30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ․Ուլնեցու, Բաբայան, Դ․Անհաղթի, Սուրենյան փողոցներով, Ազատության պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ 

Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։