Վթար-հրդեհ, «Mercedes»-ի ոչ սթափ վարորդն Արզնի-Բյուրեղավան ճանապարհին կողաշրջվել է․ Shamshyan

Այսօր՝ ապրիլի 28-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Աբրահամ Ա.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արզնի-Բյուրեղավան ավտոճանապարհի 1-ին կմ հավածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ապա ցանկապատի երկաթե սյանը և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և դեպքի վայր են ժանանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, ինչի համար 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից: