Ինչպե՞ս են աջակցություն ստանալու անձնագրերը կորցրած արցախցիները

Ինչպե՞ս են աջակցություն ստանալու անձնագրերը կորցրած արցախցիները

Արցախցի մեր հայրենակիցները MediaHub-ին ահազանգում են, որ շատերը Հայաստան են հասել առանց անձը հաստատող փաստաթղթերի, քանի որ տարհանման ժամանակ չեն հասցրել վերցնել, որոշները կորցրել են գաղթի ճանապարհին և հիմա խնդիր է առաջացել ՀՀ-ում աջակցման ծրագրերից օգտվելու հարցում։

MediaHub-ը հետաքրքրվեց, թե այս դեպքում արցախցիները ինչպես պետք է դիմեն աջակցման ծրագրերից օգտվելու համար. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը նշեց, որ այն անձիք, որոնք չունեն անձը հաստատող փաստաթուղթ, պետք է նախապես մոտենան ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (անձնագրային բաժանմունք)։

«Այնտեղ իրենց անձը նույնականացնելուց հետո կտրվի տեղեկանք, որի հիման վրա հնարավոր կլինի բանկում բացել քարտային հաշիվ և ստանալ աջակցության գումարը»,-ասաց նա։
Հիշեցնենք,  Արցախի դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված բոլոր անձինք ՀՀ կառավարության որոշմամբ կստանան 100 հազար դրամ միանվագ աջակցություն՝ առաջնային կարիքների ծախսերի ապահովման համար։ Կառավարությունն աջակցման այլ ծրագրեր ևս կան, որոնք միտված են արցախցիների հոգսը թեթևացնելուն: 

Լիաննա Թորոսյան