Ուկրաինայի զինված ուժերը որոշ ուղղություններով հարձակման են անցնում

Ուկրաինայի զինված ուժերը որոշ ուղղություններով հարձակման են անցնում

Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավարի տեղակալ Աննա Մալյարը հայտնել է, որ Ուկրաինան որոշ ուղղություններով անցնում է հարձակողական գործողությունների։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Որոշ տարածքներում մենք անցնում ենք հարձակողական գործողությունների», - ասել է Մալյարը:

Նրա խոսքով, մարտերի հիմնական էպիկենտրոնը մնում է Բախմուտի ուղղությունը։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Twitter-ում գրել է, որ «գլոբալ հարձակում... դեռ չկա»։