Ռուսաստանում թունավորումից 16 մարդ է մահացել․ նոր տվյալներ

Ռուսաստանում թունավորումից 16 մարդ է մահացել․ նոր տվյալներ

ՌԴ Ուլյանովսկի մարզում սիդրի (մրգահատապտղային թույլ՝ ալկոհոլային գինի) թունավորումից տուծածների թիվն ավելացել է: Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, ևս 35 մարդ թունավորման պատճառով հիվանդանոցում է․ հայտնում է Ռիա Նովոստին։

Բոլոր զոհերը եղել են 29-ից 53 տարեկան։ Սկզբում նրանք թունավորմամբ հոսպիտալացվել են, ապա հիվանդանոցում մահացել։ Ըստ հավանականության՝ պատճառը կարող էր լինել մեթանոլը, որը էթանոլի փոխարեն եղել է խմիչքի բաղադրության մեջ։ Բժիշկներն այժմ պայքարում են 16-ամյա աղջկա կյանքի համար, ով նույնպես խնձորի ալկոհոլային խմիչք է խմել։

Ոստիկանությունը խանութներից առգրավվել է մոտ հարյուր 30 լիտրանոց «Միստր Սիդեր»։

Հարուցվել է քրեական գործ՝ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ» հոդվածով։