Փլուզվել է ՀԷԿ-ի ամբարտակը (լուսանկար)

Փլուզվել է ՀԷԿ-ի ամբարտակը (լուսանկար)

Խերսոնի մարզում գտնվող Կախովկայի հիդրոէլեկտրակայանը փլուզվել է։ Վնասվել է ամբարտակի վերին մասը. հայտնում է Ռիա Նովոստին։

Այսօր գիշերը ժամը 02:00-ին հարձակումներ են եղել Կախովկա հիդրոէլեկտրակայանի վրա, Ուկրաինայի Զինված ուժերը ոչնչացրել են ՀԷԿ-ի փականները․ ասել է Կախովկայի քաղաքապետ Լեոնտիևը։ Այդ պատճառով ջրամբարից ջուրը սկսել է անկառավարելի հոսել։

Ըստ աղբյուրի՝ մարդկանց տարհանում են։ Իշխանություններն այս պահին այդ տարածքում աշխատում են։