Իրանը պատրաստ է հավասար պայմաններով միջուկային համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ

Իրանը պատրաստ է հավասար պայմաններով միջուկային համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ

Իրանը պատրաստ է հավասար պայմաններով միջուկային համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, որի խոսքերը մեջբերվում են հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։

«Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների հետ բանակցություններին, որոշակի սահմաններում և ազգային շահերի պահպանման պայմանով, մենք պատրաստ ենք համաձայնության, բայց եթե նրանք չցանկանան մեզ հետ գործարք կնքել հավասար պայմաններով, մենք կշարունակենք գնալ մեր սեփական ճանապարհով», - նշել է նա։