Օդանավակայանում Airbus A330 ինքնաթիռն է բռնկվել, որում եղել է 300 մարդ․ ԱՄՆ

Օդանավակայանում Airbus A330  ինքնաթիռն է բռնկվել, որում եղել է 300 մարդ․ ԱՄՆ

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո օդանավակայանում այրվել է Airbus A330 ինքնաթիռը, որում եղել է 300 մարդ՝ 282 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։ Այս մասին հայտնում են Reuters-ը և Daily Sabah-ը։

Ըստ աղբյուրի՝ ժամը 11-ին հրդեհը պատել է օդանավի շարժիչը, որը պետք է թռչեր Օռլանդոյից։ Փրկարարները  տարհանել են 300 մարդու։

Daily Sabah թերթը հայտնել է, որ ինքնաթիռում եղել է 282 ուղեւոր, 10 բորտուղեկցորդուհի եւ երկու օդաչու։

Ինչպես հայտնում է Fox35-ը, որը հղում է անում ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի վարչությանը, Airbus A330-ը պատրաստվում էր թռիչք կատարել դեպի Ատլանտա։ Երբ ինքնաթիռը սկսել է շարժվել թռիչքուղով, շարժիչներից մեկում հրդեհ է բռնկվել: