Երեխան ընկել է հեծանիվից և ստացել ենթաստամոքսային գեղձի պատռվածք․ ՌԴ

Սարատովի մարզում հեծանիվից ընկած երեխան ծանր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել շտապօգնության օդային ուղղաթիռով։ Այս մասին հայտնում է Սարատովի մարզային մանկական կլինիկական հիվանդանոցի Telegram ալիքը։
Վոլսկում երեխան հեծանիվ է վարել և ընկել՝ ուժգին հարվածելով ղեկին։ Տուժածը տեղափոխվել է Սարատովի մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք և շտապ վիրահատվել։ Նրա մոտ ենթաստամոքսային գեղձի պատռվածք է ախտորոշվել։
Վիրահատությունից հետո բժիշկները որոշել են նրան տեղափոխել դաշնային կենտրոն բուժման նպատակով։ Փոքրիկ հիվանդին շտապօգնության օդային ուղղաթիռով տեղափոխել են Մոսկվայի շտապ մանկական վնասվածքաբանության և վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ նա կանցնի հետագա բուժումը։