G7-ի երկրները Ուկրիանային ևս 24 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրեն

G7-ի երկրները Ուկրիանային ևս 24 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրեն

Մեծ 7-նյակի երկրների ֆինանսների նախարարները և Կենտրոնական բանկերի նախագահները Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներով հայտարարություն են ընդունել՝ նշելով, որ կշարունակեն պահպանել և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Մեծ 7-նյակի երկրները, միջազգային հանրության հետ համատեղ, Ուկրաինային կտրամադրեն 24 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսական օգնություն։

Նրանք նաև կոչ են արել Ռուսաստանին կատարել ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը և դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները։

Իսկ Ռուսաստանի արտգործնախարարությունից հայտնել են, որ Ռուսաստանի ռազմական գործողությունները կավարտվեն, երբ ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինան յուրացնելու սպառնալիքները վերանան։